ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Շնորհավոր, Հայոց Հռչակագիր

Շնորհավոր, Հայոց Հռչակագիր
23.08.2025 | 12:27

35 տարի առաջ 1990թ․ օգոստոսի 23-ին համազգային կոնսենսուսի արդյունքում Հայաստանի Գերագույն Խորհուրդն ընդունեց Անկախության Հռչակագիրը՝ փաստաթուղթ, որն իր շուրջը համախմբեց բոլոր քաղաքական ուժերին, իսկ հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով այն ամրագրեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին։

Գիտակցելով և կարևորելով Հռչակագրի հիմնարարությունը այն դրվեց Մայր օրենքի՝ Սահմանադրության հիմքում, որը նույնպես համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց 1995թ-ին։

Չնայած սահմանադրությունը ևս երկու անգամ փոփոխվեց, սակայն Հռչակագիրը մնաց սահմանադրության հիմքում որպես անփոփոխ դրույթ մինչև այժմ:

Հանուն Հռչակագրի և նրանում ամրագրված դրույթների իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ, այն գաղափար էր, բայց, ցավոք, չդարձավ գաղափարախոսության հիմք․․․

Հանուն գաղափարի զոհվեցին հայոց քաջորդիները, խոնարհումս նրանց հիշատակին, փառք նահատակաց։

Հասկանալի է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերը կշնորհավորեն այս օրը, գուցե ոչ սեփական նախաձեռնությամբ․․․

Շնորհավոր, Հայոց Հռչակագիր:

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ